Բիլ Գեյթսը կանխատեսել է ստեղնաշարի և մկնիկների վերացումը

16:18 • 15.03.08

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը համակարգչային տեխնիկաների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Հյուսիսային Վիրջինիայի տեխնիկական հարցերով խորհրդի (NTVC) առջև։ NTVC-ը միավորում ավելի քան 1100 ընկերությունների, որոնք ընդհանուր առմամբ ունեն 200 հազար աշխատակիցներ։

Տեխնալոգիաների զարգացման հիմնական ուղղություններից մեկը Բիլ Գեյթսը համարել է «բնական օգտագործվող ինտերֆեյսների» դիրքորոշումը։ Նա համոզված է, որ ներկայում դրանք չեն գնահատվում։ Բայցևայնպես, ապագայում  նմանատիպ ինտերֆեյսերը կհասցնեն մարդու և տեխնիկայի նոր մակարդակով փոխազդեցությանը։ 

Կփոխվի համակարգչում տեղեկատվության մուտքագրելու համակարգը։ Այնպիսի սովորական սարքավորումներ, ինչպիսիք են ստեղնաշարը և մկնիկը, կմղվեն երկրորդ պլան։ Դրանց փոխարինման կգան ավելի հարմար որոշումներ, որոնք «կհասկանան» ձեռագիրը և բանավոր խոսքը։

Բիլ Գեյտսն ընդգծել է, որ իր դուստրն այսօր դասագրքեր չի տանում դպրոց։ Դրանց փոխարեն իրեն ծառայում է գերհարմամավետ համակարգիչը։ Գեյտսը նման ապագա է ցանկանում ստեղծել բոլոր երեխաների համար։