Ամերիկացի գիտնականները խոստանում են կանխել քաղցկեղի առաջացումը

18:11 • 16.03.08

Ամերիկացի գիտնականները սահմանել են, թե որ բաղադրիչն է պատասխանատու քաղցկեղի բջիջների արագ աճի համար, ինչն էլ այն մահացու վտանգավոր է դարձնում:
Հետազոտողները հույս ունեն, որ այժմ բժիշկները կգտնեն ուռուցքի զարգացումը կանխելու և հիվանդությունը նախնական շրջանում կանգնեցնելու միջոցը: Հարվարդիի համալսարանի գիտնականները առանձնացրել են այն ֆերմենտը, որը քաղցկեղի բջիջներին հնարավորություն է տալիս օգտագործել անկառավարելի աճի համար անհրաժեշտ գլյուկոզա: Պիրուվատկինազա ֆերմենտն ունի երկու տարատեսակ, սակայն հետազոտական խումբը սահմանել է, որ դրանցից միայն մեկը` PKM2-ն է ապահովում քաղցկեղի բջիջների կողմից գլյուկոզայի սպառումը: Երբ փորձի ընթացքում լաբորատորիայում գիտնականները, PKM2-ի արտադրությունը արգելափակելով, ստիպեցին ուռուցքի բջիջներին փոխել իրենց ֆերմենտային աղբյուրը, ուռուցքի զարգացման արագությունը կտրուկ նվազեց:
Քաղցկեղի բջիջների` այլ բջիջների համեմատ ավելի մեծ քանակությամբ գլյուկոզա օգտագործելու ունակությունը բացահայտվել է գերմանացի գիտնական, ֆիզիկայի և բժշկության բնագավառներում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օտտո Վարբուրգի կողմից ավելի քան 75 տարի առաջ: Սակայն մինչ օրս այս մեխանիզմի քիմիական կողմը ամբողջությամբ չի հետազոտվել:
Գիտնականները չեն բացառում, որ գլյուկոզայի մետաբոլիզմի համար պատասխանատու նյութը կարող է փոփոխություններ կրել` կախված քաղցկեղի տարատեսակից: Սակայն նրանք համոզված են, որ ստացված արդյունքները կօգնեն բժիշկներին վտանգավոր հիվանդության դեմ պայքարում:
“Քանի որ PKM2 հայտնաբերվել է մեր կողմից ուսունասիրված բոլոր տեսկների քաղցկեղների բջիջներում և քանի որ այն չի հայտնաբերվել այլ նորմալ հյուսվածքների մեծամասնությունում ու հաշվի առնելով այն փաստը, որ այն որոշիչ դեր է խաղում ուռուցքի առաջացման մեջ, պիրուվատկինազայի այս ձևը հանդիսանում է հակաքաղցկեղային բուժման հիմնական նպատակը”, - ասել է հետազոտական խմբի ղեկավար Լյուիս Քենթլին:
Միևնույն ժամանակ, գիտնականները ընդգծում են, որ դեռ վաղ է դատել այն մասին, թե անցկացված հետազոտության արդյունքները որքանով արդյունավետ կլինեն դասական պայմաններում: Դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել: