Խուճապի զգացումը երկարացնում է կանանց կյանքը
Խուճապի սրված զգացումը, հավանաբար, երկարացնում է կանանց կյանքը, սակայն հակառակ հետևանք է թողնում տղամարդկանց վրա: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:
Քլիվլենդի հիվանդանոցի և Case Western Reserve համալսարանի հետազոտական խումբը 15 տարվա ընթացքում կյանքի տևողությանը վերաբերող վիճակագրություն է անցկացրել հազար տղամարդկանց և կանանց շրջանում Ֆլորիդա նահանգի երեք ծերանոցներում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ փորձը սկսելու պահին բարձր խուճապի զգացում ունեցող կանայք մյուսներից ավելի երկար են ապրել: Ընդ որում, խուճապի աստիճանի փոփոխությունները ժամանակի ընթացքում ազդեցություն չեն թողել կյանքի տևողության վրա: Տղամարդկանց մոտ հայտնաբերվել է հակառակ միտումը. նրանք, ում մոտ հետազոտման սկզբում նկատվել էր խուճապի զգացման բարձր տոկոս, մահանում էին մյուսներից ավելի վաղ:
“Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ խուճապի զգացումը կարող է պաշտպանիչ դեր խաղալ կանանց համար` ստիպելով նրանց ավելի հաճախ այցելել բժիշկներին, քան տղամարդկանց”, - ասել է Ցյանպին Չժանը` Քլիվլեդի հիվանդանոցի հոգեբանության և հոգեբուժության բաժանմունքից:
“Տղամարդկանց, հակառակը, խուճապի սրված զգացումը ավելի շատ վնաս է պատճառում”, - ավելացրել է նա:










