“Սպամի արքան” ընդունել է իր մեղքը
“Սպամի արքա” Ռոբերտ Սոլոուեյին 26 տարվա ազատազրում է սպառնում:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 28-ամյա ամերիկացուն մեղադրել է խարդախության և հարկերից խուսափելու մեջ: Վերջինս ընդունել է իր մեղքը: Սոլոուեյի գործի վերաբերյալ դատը կկայանա սույն թվականի հունիսի 20-ին: Մեղադրող կողմը պահանջել է 700 հազար դոլար փոխհատուցում` դատական ծախքերը փակելու համար:
2005թ. Microsoft ընկերությունը շահել էր “Սպամի արքայի” դեմ դատական գործը: Այն ժամանակ Սոլոուեյը ստիպված է եղել Microsoft-ին 7,8 մլն դոլար վճարել, սակայն վերջինիս հաջողվել է խուսափել տուգանքի վճարումից:










