Ճապոնիայում թողարկել են Vista SP1 գովազդով զուգարանի թուղթ
Ճապոնական T-ZONE PC համակարգչային հանրախանութը շաբաթ` մարտի 15-ին, սկսել է վաճառել Windows Vista Ultimate SP1-ի արժանիքները նկարագրող զուգարանի թուղթ:
Զուգարանի թուղթը հանդիսանում է Windows Vista գնորդների համար առաջնային ապրանքներից մեկը:
Windows Vista-ն թողարկվել է մոտ մեկ տարի առաջ: Այդ ընթացքում Microsoft-ը հասցրել է վաճառել օպերացիոն համակարգի 100 մլն արտոնագրություն: ՕՀ-ի արվող առաջին խոշոր հավելումը, այսպես կոչված, Service Pack 1-ը, պետք է հայտնվի Windows Update համակարգում մարտի ընթացքում: Ենթադրվում է, որ Service Pack-ն ուղղում է ՕՀ-ում օգտագործողների գտած հարյուրավոր սխալներ:










