A380-ն առաջին անգամ վայրէջք կատարեց Լոնդոնում
Այսօր Singapore Airlines ավիաընկերության SQ308 չվերթով Սինգապուրից ժամանած ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք կատարեց Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում: Այս չվերթը բացառիկ էր այն առումով, որ Եվրոպայում առաջին անգամ վայրէջք կատարեց աշխարհի ամենամեծ ուղևորային ինքնաթիռը` A380-ը: Հիշեցնենք, որ այս ինքնաթիռը իր առաջին չվերթը կատարել էր մի քանի ամիս առաջ` Սինգապուրից մեկնելով Սիդնեյ:
Ինքնաթիռը Լոնդոնում վայրէջք կատարեց 15 րոպե ժամանակից շուտ` 14:50-ին: Ինքնաթիռում էին 449 ուղևոր, ովքեր պատմական իրադարձության ականատես և մասնակից դարձան:
Այսօրվանից սկսած սինգապուրյան ավիաընկերությանը պատկանող A380 ինքնաթիռը թռիչքներ կիրականացնի Սինգապուր-Լոնդոն ուղղությամբ ամեն օր:










