Բարեգործական աճուրդին կվաճառվի ադամանդե iPod
Լոնդոնում կայանալիք բարեգործական աճուրդին վաճառքի է հանվել ամենաթանկ խաղարկիչը` iPod shuffle: Վերջինի ենթադրյան գինը կազմում 20 հազար ֆունտ (40,5 հազար դոլար):
Ոսկերիչ Թոմաս Հեյերդալը խաղարկիչի կմախքի պլաստիկը և մետաղը փոխարինել է 750 հարգի սպիտակ և դեղին ոսկով: Բացի այդ, shuffle-ի կմախքը զարդարված է 430 ադամանդներով: Հեյերդալն ընդգծել է, որ խաղարկիչը թողարկվել է մի օրինակով:
Նշենք, որ սովորական iPod shuffle-ը` առանց ոսկու և ադամանդների, արժե ընդամենը 49 դոլար:










