Աշխարհի ամենախոշոր ինքնաթիռը կկատարի առաջին թռիչքը
Singapore Airlines ավիաընկերությանը պատկանող աշխարհի ամենախոշոր ուղևորային Airbus A380 ինքնաթիռն այսօր պատմության մեջ իր առաջին թռիչքը կիրականացնի Եվրոպա` Սինգապուր-Լոնդոն չվերթով:
Սպասվում է, որ SQ308 չվերթը (449 ուղևորներով) վայրէջք կկատարի Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում տեղական ժամանակով ժ. 15:05-ին:
Այսօրվանից սկսած սինգապուրյան ավիաընկերությանը պատկանող A380 ինքնաթիռը թռիչքներ կիրականացնի Սինգապուր-Լոնդոն ուղղությամբ ամեն օր:
Այսօր Singapore Airlines միակ ընկերությունն է, որին պատկանում են A380 ինքնաթիռները: Երկու նմանատիպ ինքնաթիռներ ամեն օր թռիչքներ են իրականացնում Սինգապուր-Սիդնեյ ուղղությամբ:
Բացի այդ, ընկերությունը ծրագրում է ս.թ. մայիսի 20-ից A380 ինքնաթիռով չվերթներ իրականացնել Սինգապուր-Տոկիո ուղղությամբ:










