Թողարկվել է աշխարհում առաջին նոութբուքը` 128 գիգաբայթանոց SSD-կուտակիչով
Toshiba ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին նոութբուքը կոշտ SSD-կուտակիչով` 128 գիգաբայթ ծավալով: Նախկինում SSD-կուտակիչի առավելագույն ծավալը լեփթոփներում կազմում էր 64 գիգաբայթ:
12,1 դյույմանոց Dynabook SS RX1 նոութբուքը զինված է Core 2 Duo U7600 պրոցեսորով` 1,2 գիգահերց տակտային հաճախականությամբ, և 945 GMS Express չիփսեթով` ներդրված գրաֆիկական պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է երկու գիգաբայթ:
Լեփթոփի առավելությունն է առանց սնուցման աշխատելու ժամանակը: Մարտկոցից կախված` այն կազմում է 6,2-12,5 ժամ:
Toshiba Dynabook SS RX1-ը Ճապոնիայում վաճառքի կհանվի ապրիլին: Նոութբուքի










