Intel-ը էժանագին նոութբուքներ է ներմուծում ԱՄՆ և Եվրոպա
Զարգացող երկրների շուկայի համար նախատեսված Classmate PC նոութբուքները շուտով կհայտնվեն Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Intel ընկերության զարգացող շուկաների գծով գլխավոր կառավարիչը հայտարարել է, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի տարածքում վաճառվելու է նաև երկրորդ, դեռ անհայտ Classmate PC լեբթոփների սերունդը: Սարքերի գինը կկազմի 250-ից 350 դոլար:
Նոութբուքներն արդեն փորձաշրջան են անցնում ԱՄՆ-ի և Ավստրալիայի մի քանի դպրոցներում: Classmate PC համակարգիչների վաճառքը սկսվել է Հնդկաստանի, Մեքսիկայի և Ինդոնեզիայի արտադրողների կողմից:
Ներկա դրությամբ աշխարհում վաճառվել է հարյուր հազար Classmate PC համակարգիչներ: Այս տարի Intel-ը մտադիր է ընդլայնել համակարգիչների արտադրության ծավալները:
Classmate PC համակարգիչների հիմնական մրցակիցը Asus Eee PC նոութբուքն է, որը վաճառվում է 339 դոլարով, ինչպես նաև XO նոութբուքը` 188 դոլար: Վերջինս ստեղծվել է One Laptop Per Child հիմնադրամի հովանավորությամբ:










