Oracle-ը 2 միլիարդ դոլարի վարկ կվերցնի

14:08 • 22.03.08

Ծրագրային ապահովման ամերիկյան Oracle Corporation-ը 364 օրով 2 միլիարդ դոլարի ավտոմատ կերպով ներացվող վարկ վերցնելու պայմանագիր է կնքել։
Վարկը տրամադրվում է առանց ապահովագրման։ ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների կոմիտեին (SEC) Oracle-ի կողմից տրամադրված նյութերում ասվում է, որ հիմնական վարկատուների դերում հանդես են գալու Wachovia և Bank of America բանկերը։
Վարկային համաձայնագիրն իր մեջ ներառում է ստանդարտ պայման, համաձայն որի ընկերության միագումար մաքուր պարտքը չպետք է գերազանցի ընդհանուր կապիտալիզացիայի 45%-ը։
Oracle-ը հանդիսանում է ԾԱ մշակման բիզնես կառավարման համաշխարհային առաջնորդը։ Ընկերության մաքուր շահույթը 2007-2008թթ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով աճել է 35%-ով՝ հասնելով 1,3 միլիարդ դոլարի, իսկ հասույթը աճել է 28%-ով՝ հասնելով 5,3 միլիարդ դոլարի։