Endeavour-ի տիեզերագնացները վերջին անգամ տիեզերք են դուրս եկել
Տիեզերագնացներ Ռոբերթ Բենքենը և Մայք Ֆորմանը հինգերորդ և վերջին անգամ բաց տիեզերք են դուրս եկել Endeavour ամերիկյան տիեզերանավի` դեպի Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ) թռիչքի շրջանակներում:
Տիեզերական շրջայցի հիմնական խնդիրը կլինի Endeavour-ից ՄՏԿ-ի արտաքին մակերեսին գտնվող կանադական աշխատահրահրիչի լրացուցիչ “սլաքի” վրա տեղափոխվելը, որին տեսախցիկ է ամրացված:
Հինգերորդ թռիչքը համարվում է վերջինը այս առաքելության ընթացքում: Endeavour տիեզերանավը բարեհաջող միացում է իրականացրել ՄՏԿ-ի հետ ս.թ. մարտի 13-ին: Այն Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանում գտնվող ամերիկյան տիեզերակայանից դուրս է եկել մարտի 11-ի գիշերը:
ՄՏԿ-ում տիեզերանավի առաքելությունը կշարունակվի 16 օր և, ըստ սպասվածի, կդառնա կայանի պատմության ընթացքում ամենաերկարը: Նախկինում տիեզերանավի թռիչքը ՄՏԿ միջինը զբաղեցրել է 11 օր, որոնց ընթացքում իրականացվել է երեք ելք դեպի բաց տիեզերք:










