Մեծ Բրիտանիայում ծխախոտ վաճառվելու է միայն «տակից»
Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել ցուցադրել ծխախոտը խանութների և վաճառքի ավտոմատ կետերի ցուցափեղկերում: Եթե այս օրենքն ընդունվի, ծխողները խանութներում ստիպված կլինեն հարցնել, թե ինչ ծխախոտներ կան վաճառքում:
Նախագծի վերաբերյալ հասարակական խորհրդակցություններ կսկսվեն մայիսի վերջին և կտևեն երեք ամիս: Օրենքը կարող է ուժի մեջ մտնել արդեն սույն տարվա վերջին: Առողջապահության նախարար Դոն Պրիմարոլոյի կարծիքով` այս քայլը կարող է իջեցնել երեխաների շրջանում ծխողների թիվը:
Բրիտանական վիճակագրության տվյալների համաձայն` 15 տարեկանում ծխել սկսող անչափահասը երեք անգամ ավելի շատ է ենթակա թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգին, քան այն մարդը, ով սկսել է ծխել 30 տարեկանում:










