Ապրիլին կքննարկվի Արաքս գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը

14:18 • 25.03.08

2008 թ. ապրիլին Երևանում տեղի կունենա հայ-իրանական տեխնիկական կոմիտեի հերթական համատեղ նիստը, որի ժամանակ նախատեսվում է ներկայացնել Արաքս սահմանամերձ գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման առնչությամբ վերջնական եզրակացությունը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը։

Նրա խոսքով, տեխնիկական կոմիտեի նիստը տեղի կունենա`Հայաստանի և Իրանի էներգետիկայի փոխնախարարների մասնակցությամբ։ Երևանում նախատեսվում է քննարկելՀԷԿ-երի կառուցման ֆինանսավորման աղբյուրները և սխեման, ինչպես նաև շինարարության կոնկրետ ժամկետները։ Նախնական գնահատմամբ, հայկական կողմում ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 130-140 ՄՎտ, իսկ արտադրողականությունը`800-850 մլն կՎտ/ժ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2008 թվականին, ասել է փոխնախարարը։
 

Նույն ժամկետներում Երևանում տեղի կունենա նաև նավթամշակման գործարանի կառուցման նախագծի աշխատանքային խմբի հերթական նիստը։