«Արմավիան» չվերթներ կիրականացնի դեպի Պեկին
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի դեպի Պեկին։
Ըստ «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի` առաջին չվերթը նախատեսված է օգոստոսին` Օլիմպիական խաղերից հետո։ Հունիսից նախատեսվում է բացել նաև Երևան-Դյուսելդորֆ նոր կանոնավոր չվերթ։
Ընդհանուր առմամբ, «Արմավիան» ընթացիկ տարում ծրագրում է նոր չվերթներ իրականացնել դեպի Աստրախան, Ռիգա, Մարսել և ԱՄՆ։ Առայժմ վերջնականապես չի որոշվել, թե ԱՄՆ որ քաղաք կթռչեն հայկական ինքնաթիռները, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ քաղաքը կլինի Լոս Անջելեսը։










