Ջեկ Գևորգյանը մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում
Նախկին պաթոլոգոանատոմ Ջեկ Գևորգյանը, որը հայտնի Է որպես Դոկտոր Մահ և բանտային պատիժ Է կրել էվթանազիայի օգնությամբ անբուժելի հիվանդի սպանության համար, երկուշաբթի օրը պաշտոնապես հայտարարել Է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Գևորգյանը նշել Է, որ ընտրություններում հաղթելու դեպքում իր հիմնական նպատակը լինելու Է պայքարը ԱՄՆ-ի Գերագույն դատարանի «բռնակալության» դեմ, որը, նրա խոսքով, ամերիկացիներին զրկում Է իրենց իրավունքներից։ Ջեկ Գևորգյանը էվթանազիայի օրինականացման ակտիվ կողմնակից Է։ 1990-ական թվականներից նա, իր իսկ խոստովանությամբ, օգնել Է կյանքից հեռանալու 130 հիվանդների։










