ԱՄՆ-ում վերակենդանացել է «մահացած» ուղեղով հիվանդը
ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում պաշտոնապես մահացած ուղեղով հիվանդը կյանքի նշաններ է ցուցաբերել հարազատների հետ հրաժեշտի արարողության ժամանակ: 21-ամյա Զաք Դանլեփը շարժել է ձեռքն ու ոտքը այն բանից հետո, երբ հարազատներից մեկի մտքով անցել է դանակով դիպչել նրա ոտքի կրունկին:
Դանլեփն անգիտակից վիճակում է եղել մոտ չորս ամիս այն բանից հետո, երբ նա վթարի է ենթարկվել չորսակնանի սպորտային մոտոցիկլով: Բժիշկները պատրաստվում էին անջատել նրա կեսապահովման սարքավորումները և օգտագործել նրա օրգանները փոխպատվաստման համար:
Հիվանդի հայրը վստահեցրել է լրագրողներին, որ սեփական աչքերով տեսել է որդու ուղեղի ճառագայթագրման արդյունքները, որոնք ցույց են տվել ուղեղի ակտիվության կատարյալ բացակայություն:
Դանլեփի անսպասելի վերակենդանացումից 48 օր անց նրան դուրս են գրել հիվանդանոցից: Հեռուստաշոուներից մեկում նա խոստովանել է, որ մինչ օրս պահում է ոտքի վրա դանակից մնացած իրեն փրկած սպին:
Նա նաև պնդում է, որ չի հիշում վթարի պահը, սակայն հիշում է, որ բժիշկներն իրեն մահացած են հայտարարել:
«Ես ուրախ եմ, որ այդ ժամանակ չկարողացա վերակենդանանալ և այդ բժիշկների հետ անել այն, ինչ կցանկանաի: Ես շնորհակալ եմ հարազատներիս, որ ինձ չլքեցին: Միայն բարեպաշտներն են երիտասարդ մահանում, այդ պատճառով, երևի, ես չգնացի այս կյանքից», - ասել է Դանլեփը:










