Airbus-ի հերթական խնդիրները
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Singapore Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ հետաձգել է Airbus SAS A380 ինքնաթիռի չվերթը՝ վառելիքատար պոմպի հետ կապված անսարքությունների պատճառով։ Սինգապուր-Սիդնեյ չվերթը հետաձգվել էր 2008թ. մարտի 24-ին, սակայն արդեն հաջորդ օրը ավիաընկերությունը հայտարարել է, որ A380-ի թռիչքները վերականգնվել են։
BBC News-ը, իր հերթին, տեղեկացնում է, որ առաջին անգամ չէ, երբ ավիաընկերությունը վառելիքատար պոմպի հետ կապված խնդիրների պատճառով հետաձգում է A380-ի չվերթները։ 2008թ. փետրվարին Singapore Airlines-ն արդեն հետաձգել էր A380-ի մեկ չվերթ։ Այդ ժամանակ անսարքությունը արագ հարթել չհաջողվեց և բոլոր ուղևորներին վերատեղավորեցին մեկ այլ՝ ավելի փոքր ինքնաթիռ։
A380-ի հունվարյան թռիչքն այդ ժամանակ արդեն հետաձգված էր եղել։ Միակցման համակարգի հետ կապված անսարքության պատճառով ինքնաթիռը բուքսիրով քաշելու ժամանակ այն առանձնացել էր բուքսիր քաշող մեքենայից և դուրս է եկել կայանատեղից։
Singapore Airlines–մ առայժմ աշխարհում միակ ավիաընկերությունն է, որ շահագործում է Airbus A380 ինքնաթիթները։ Ընկերությանը պատկանում են երեք այսպիսի ինքնաթիռներ, իսկ ավիակառուցող Airbus-ը պետք է կատարի սինգապուրյան ավիափոխադրողի՝ ևս 16 ինքնաթիռ կառուցելու պատվերը։










