Եգիպտոսը խաղաղ ատոմի օգտագործման իրավունք է ստացել

09:47 • 26.03.08

Ռուսաստանը և Եգիպտոսը միջկառավարական համաձայնագիր են կնքել ատոմային Էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցելու մասին՝ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում։ Փաստաթուղթը, որը նախապատրաստվում էր դեռևս 2000թ. սկզբներից, իրավական հիմք Է ստեղծում ոչ միայն երկու երկրների գիտնականների համագործակցության, այլև ռուսաստանցի մասնագետների կողմից Եգիպտոսում ատոմակայանների շինարարության համար։