Անտարկտիդայից անջատվել է հսկայական սառցաբեկոր
Անտարկտիդայից անսպասելիորեն անջատվել է հսկայական սառցաբեկոր: Նրա մակերեսը կազմում է մոտ 570 ք/կմ: Այն անջատվել է մայրցամաքի արևմտյան կողմից, հայտնում է Associated Press-ը:
Բրիտանացի բևեռագետ և գիտնական Դեյվիդ Վոգհենի կարծիքով` տվյալ դեպքը հանդիսանում է երկրագնդի գլոբալ տաքացման գործընթացի հետևանք:
Գիտնականները չեն բացառում, որ մոտակա մի քանի օրերի ընթացքում Հարավային բևեռից կարող է ևս մեկ սառցաբեկոր անջատվել: Սառույցի նման մասշտաբի անջատումներ այստեղ գրանցվել են 1995թ. և 2002թ.:
Հենց 2002թ. սառույցից անջատվել է պատմության ընթացքում ամենամեծ սառցաբեկորը: В-22 անվանումը ստացած այս սառցաբեկորն իր չափերով 9 անգամ գերազանցում Սինգապուր կղզին: Սառցաբեկորի մակերեսը կազմում էր 5,5 հազար ք/կմ:
Եթե գլոբալ տաքացումը շարունակվի, այն կարող է հանգեցնել անտարկտիկական սառույցների ինտենսիվ հալոցքին: Գիտնականների հաշվարկներով` Անտարկտիդայի սառցածածկույթի ամբողջական վերացման դեպքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 70 մետրով:










