Sony-BMG–ին ինտերնետի սիրահարներին կառաջարկի երաժշտական «շվեդական սեղան»

17:24 • 26.03.08

Sony-BMG ձայնագրման ապրանքանիշի ղեկավար Ռոլֆ Շմիդտ-Հոլցը հայտարարել է, որ 2008թ. ընկերությունը կարող է ներմուծել բաժանորդագրություն իր երաժշտության համար: Նմանատիպ մոդելը նմանեցնում են «շվեդական սեղանի» հետ, երբ համեմատաբար ցածր գնով հաճախորդները ստանում են եղածից անսահմանափակ կերպով օգտվելու հնարավորություն:
Ինտերնետի սիրահարները ամսական 9-12 դոլարով կստանան Sony-BMG-ի ամբողջ երաժշտությունից օգտվելու հնարավորություն և կկարողանան բեռնաթափել այն ցանկացած mp3-խաղարկիչի վրա` ներառյալ iPod-ը:

Շմիդտ-Հոլցը նշել է, որ գրանցման դադարեցումը բաժանորդներին կզրկի որևէ երաժշտությունից օգտվելու հնարավորությունից:
Նրա խոսքերով` հնարավոր է, որ Sony-BMG-ն կթույլատրի բաժանորդներին բաժանորդագրության պայմանով բեռնաթափել երգերը ընդմիշտ: Հնարավոր է, որ որոշում կայացվի գրանցման դադարեցման դեպքում թույլ տալ պահպանել 40-ից 50 երգ: