Sukhoi SuperJet-ն ուշանում է

09:46 • 26.03.08

Ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռների մատակարարման ժամկետները ձախողվում են։ Ինչպես հայտարարել է ՌԴ միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Ֆյոդորովը, մատակարարման ուշացումները պայմանավորված են ինքնաթիռի սերտիֆիկացիոն փորձարկման ժամկետների տեղափոխմամբ՝ 2007թ. վերջից մինչև այս տարվա ապրիլը։

Խոսելով այն մասին, որ SSJ-100-ի մատակարարման ժամկետները կարող են տեղափոխվել անօրոշ ժամկետով, Ալեքսեյ Ֆյոդորովը նշել է.

«Ինքնաթիռի մատակարարման ժամկետները բավականին լարված են, և չի բացառվում« որ դրանք կարող են տեղաշարժվել»։

Մատակարարման ժամկետների վերանայումը կապված է լինելու սերտիֆիկացիոն փորձարկումների տեմպից։ Ֆյոդորովը նշել է, որ փորձարկման ժամկետների տեղափոխումը պայմանավորված է նոր ինքնաթիռի համալրող սարքավորումների ուշացումով։

Նշենք, որ նախնական ծրագրով, նախատեսվում էր, որ առաջին SSJ-100-ը գնորդներին կմատակարարվի այս տարվա վերջին։ Նոյեմբերին ինքնաթիռների առաջին խմբաքանակը պետք է մատակարարվեր «Աերոֆլոտին», որը 2006թ. «Քաղաքացիական ինքնաթիռներ Սուխոյ» ընկերության հետ կնքել էր SSJ-100 30 ինքնաթիռների մատակարարման պայմանագիր, ինչպես նաև 15 ինքնաթիռների մատակարարման օպցիոն։

Հայաստանի ազգային ավիափոխոդրող «Արմավիա» ընկերությունը 2007թ. Երևանում կնքել է SSJ-100 2 ինքնաթիռների գնման և երկու ինքնաթիռի օպցիոնի պայմանագիր։ Նախատեսված էր, որ առաջին երկու ինքնաթիռները «Արմավիային» կմատակարվեն արդեն այս տարվա վերջին։ Ի դեպ, SSJ-100-i գնման համար «Արմավիան» շուրջ $60 մլն վարկային միջոցներ էր վերցրել ՎՏԲ բանկից։