Samsung-ը թողարկել է iPhone-ի ‘հակառակորդին’
Կորեական Samsung ընկերությունը մարտի 25-ին թողարկել է Apple iPhone-ին համարժեք Anycall Haptic բջջային հեռախոսը:
Samsung բջջային հեռախոսը ավելի բարակ է, քան iPhone-ը, իսկ նրա սենսորային էկրանը ստեղծում է սեղմելու տպավորություն: Հեռախոսի մեջ ներդրված ռադիոյի ձայնի բարձրությունը փոփոխելու դեպքում հեռախոսը, ձայների և վիբրացիայի օգնությամբ, ստեղծում է հին ռադիոընդունիչի պտուտակը պտտելու տպավորություն:
AnyCall Haptic-ն ունի 3,2 դյույմ տրամագիծ ունեցող էկրան, 2-մեգապիքսելային ֆոտոխցիկ և թվային հեռուստատեսության ընդունիչ:
Առայժմ հեռախոսը վաճառվում է միայն Հարավային Կորեայում, որտեղ այն արժե 700-800 հազար վոն, որը համապատասխանում է 700-800 ԱՄՆ դոլարի: Samsung-ը չի ճշտում, թե երբ AnyCall Haptic-ը կհայտնվի վաճառքում այլ երկրներում:










