Mitsubishi-ն առաջին անգամ ինքնաթիռի պատվեր է ստացել

16:55 • 27.03.08

Ճապոնական ավիափոխադրող All Nippon Airways-ը Mitsubishi Group-ի մասնաբաժին համարվող Mitsubishi Heavy Industries ընկերությանը 25 ուղևորատար Mitsubishi Regional Jet (MRJ) ինքնաթիռների պատվեր է տվել: All Nippon Airways-ը մտադիր է գնել 15 MRJ և օպցիոն ստանալ ևս 10 ինքնաթիռներ գնելու համար:
 

Սա մշակող ընկերության առաջին պատվերն է: Այն մասին, որ Mitsubishi Heavy Industries ընկերությունը որոշել է սկսել նոր ուևորատար ինքնաթիռների մշակումը, որը կարող է դառնալ ռուսական Sukhoi SuperJet-100 ընկերության հակառակորդը, հայտնի է դարձել մարտի 20-ին:

Մշակման նախնական հաշվարկներով` 70 MRJ օդանավեր կպատվիրեն Japan Airlines և All Nippon Airways ավիաընկերությունները, իսկ այլ ասիական ընկերություններից կստացվի ևս 20 օդանավերի պատվեր:
MRJ նախատիպը ներկայացվել է 2007թ. փարիզյան ավիասրահում և Mitsubishi-իի կողմից ներկայացվում է որպես ամենալուռ, թեթև և արդյունավետը իր տեսակի մեջ: MRJ-ն զինված է լինելու Pratt & Whitney ընկերության շարժիչներով և կթողարկի երկու տարբերակով` 70 և 90 ուղևորատեղերով:
MRJ-ի ստեղծման ընդհանուր ծախսերը կգերազանցեն 1,4 մլրդ դոլարը, իսկ զանգվածային արտադրությունը, սպասվածի պես, կսկսվի 2012թ.: