Սերգեյ Իվանովը հերքել է Sukhoi Superjet 100-ի ներմուծման խափանման մասին տեղեկությունները
Միացյալ ավիաշինարարական կորպորացիան (ՄԱԿ) տնօրենների խորհրդի նախագահ, առաջին փոխնախագահ Սերգեյ Իվանովը հերքել է Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ներմուծման խափանման մասին տեղեկությունները:
“ՄԱԿ-ը ոչինչ չի թաքցնում”, - հայտարարել է Իվանովը:
“ՄԱԿ-ը չի հայտարարել Sukhoi Superjet 100 ինքնաթիռի փորձաշրջանի ավարտի ճշգրիտ ամսաթիվը”, - ավելացրել է նա:
Առաջին փոխնախագահը նաև ընդգծել է, որ Sukhoi-ը և "ՄԱԿ”-ը շուրջօրյա աշխատում են նախագծի վրա, որպեսզի մոտակա ժամանակներում ինքնաթիռը բարձրացնեն օդ և սկսեն վերջինիս փորձարկումները: Իվանովը նշել է նաև, որ փորձաշրջանը կտևի մեկ տարուց քիչ:
Ավելի վաղ "ՄԱԿ"-ի ղեկավար Ալեքսեյ Ֆյոդորովը հայտնել էր, որ ռուսական Sukhoi Superjet-100 ինքնաթիռների ներմուծումը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով` 2008թ. ապրիլին նշանակված ինքնաթիռի արտոնագիր փորձարկումների ձգձգման պատճառով: Փորձարկումները ծրագրված էր իրականացնել 2007թ. վերջին:
“Աերոֆլոտի” հետ կնքած պայմանագրի պայմանների համաձայն` Sukhoi Superjet-100 ինքնաթիռի առաջին ներմուծումը պետք է տեղի ունենան 2008թ. վերջին:










