ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավի մասին համակարգչային խաղ կստեղծեն

14:20 • 27.03.08

Stardock ընկերությունը հայտարարել է The Political Machine 2008 ռազմավարական խաղի թողարկման մասին, որը կրկնօրինակում է ԱՄՆ-ի նախագահի նախընտրական քարոզարշավը:
 

Խաղը կդառնա The Political Machine 2004-ի շարունակությունը, սակայն գրաֆիկական պատկերները նկատելիորեն կտարբերվեն առաջին մասից: Խաղի առաջին տարբերակը օգտագործողներին հասանելի կլինի ապրիլի 24-ին, իսկ պաշտոնական բացումը նշանակված է հունիսի 17-ին:

Ծրագրավորողները խոստացել են, որ խաղում վիրտուալ թեկնածուները ստիպված կլինեն պատասխանել ընտրողների այն նույն հարցերին, ինչ որ ներկայիս նախագահական մրցավազքի թեկնածուները, ինչպես նաև միջոցներ հավաքել նախընտրական հիմնադրամի համար և պայքարել հեղինակավոր քաղաքական գործիչների հովանավորության համար:

The Political Machine-ը թույլ կտա ոչ միայն խաղալ Սպիտակ տան թեկնածուներից որևէ մեկի անվան տակ, այլև ստեղծել սեփական թեկնածուներին: