Աշխարհի ավելի քան 380 քաղաքներ մեկ ժամով հայտնվել են մթության մեջ

13:03 • 30.03.08

Մարտի 30-ին վաղ առավոտյան ամբողջ աշխարհում մեկ ժամով անջատել են քաղաքային լուսավորումը` “Երկրի ժամ” ակցիայի  շրջանակներում: Այս կերպ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի բնապաշտպանները ցանկանում են համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել գլոբալ տաքացման փաստի վրա:
 

Նրանք նշում են, որ էլեկրտակայանների աշխատանքի արդյունքում անջատվում է ածխաթթու գազ, որը նպաստում է ջերմոցային էֆեկտի ստեղծմանը:
 

“Երկրի ժամ” ակցիային մասնակցելու ցանկություն են հայտնել արդեն ամբողջ աշխարհի 380 քաղաքներ: Դրանցից շատերը ակցիային են մասնակցել` անջատելով ճարտարապետական հուշարձանների լուսավորությունը:
Միայն ավստրալական Սիդնեյ քաղաքում նախորդ ակցիային մասնակցություն է ունեցել 2,2 մլն մարդ, ինչը թույլ է տվել ջերմոցային գազերի արտանետումն Ավստրալիայում նվազեցնել 10,2 տոկոսով:
Այս անգամ ակցիային մասնակցել է նաև Google ընկերությունը: Մեկ ժամվա ընթացքում Google.com կայքըէջը սև էր: