Երրորդ սերնդի կապը հասավ Չինաստան

11:17 • 31.03.08

Ապրիլի 1-ին բջջայինկապի աշխարհի խոշորագույն օպերատոր China Mobile-ը կսկսի երրորդ սերնդի կապի շահագործման փորձարկումը:
Սկզբնական փուլում 3G-ն շահագործվելու է Չինաստանի 8 խոշորագույն քաղաքներում:
Երրորդ սերնդի բջջային կապը կպորձարկեն Պեկինի, Շանհայի, Ցինհուանդաոյի, Գուանչժոուի և այլ քաղաքների մոտ 20 հազար բնակիչներ:
Կապի համար ստանդարտ է ծառայել TD-SCDMA-ն (Time Division Synchronous Code Division Multiple Access), որն իրենից ներկայացնում է չինաստանի սեփական մշակումը, որի ստեղծմանը մասնակցել են նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Nortel-ը, Motorola-ն և Alcatel-ը: