Գլոբալ տաքացումը կարող է կործանել Բանգլադեշը, Հնդկաստանը և Պակիստանը

16:29 • 31.03.08

Ինչպես նշված է Մադրասի Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Սուդհիրա Չելի Ռաջանի զեկույցում, մոտակա 90 տարիների ընթացքում Բանգլադեշի, Հնդկաստանի և Պակիստանի մոտ 130 միլիոն բնակիչներ, հնարավոր է, կլիմայի գլոբալ տաքացման պատճառով ստիպված լինեն փոխել բնակավայրը։

Պրոֆեսորի խոսքերով՝ Հարավասիական տարածաշրջանը կարող է բախվել կլիմայական փոփոխությունների այնպիսի հետևանքների հետ, ինչպիսին են ծովի մակարդակի բարձրացումը, երաշտը, որոնք էլ, իրենց հերթին, կհանգեցնեն քաղցրահամ ջրերի պակասին և մուսոնային քամիների անկայությանը։

Համաձայն կանխատեսման` կլիմայի հետագա՝ 4-5-273ºC-ով տաքացումը կբերի սառցաբեկորների հալեցմանը և Համաշխարհային օվկիանոսի 1-5 մետր բարձարացմանը։ Այս գործընթացի զոհերը հիմնականում կդառնան ծովի մակարդակից 10 մետր ցածր գտնվող տարածաշրջանների և դրանց հարակից շրջանների բնակիչները։