Կանացի սիրախաղը հասկանալի չէ տղամարդկանց համար
Ինդիանա նահանգի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքների համաձայն` տղամարդիկ չեն նկատում հակառակ սեռի ներկայացուցիչների` իրենց վրա ուշադրություն գրավելու բոլոր ջանքերը:
Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտություններին մասնակցել են երկու սեռերի ներկայացուցիչ 300 ուսանողներ: Մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկվել է դիտել 280 կանանց լուսանկարներ և որոշել, թե չորս էմոցիաներից որն է համապատասխանում տվյալ նկարին պատկերված կնոջը` ընկերական տրամադրվածություն, սեքսուալ հետաքրքրություն, տխրությու կամ տհաճության զգացողություն:
Տղամարդիկ բավական սխալ գտնվեցին էմոցիաները որոշելու մեջ, քան կանայք. Նրանցից շատերը ընկերական տրամադրվածությունը շփոթել էին սեքսուալ հետաքրքրության հետ, և հակառակը` սեքսուալը ընկալում որպես ընկերական:
Հետազոտության ղեկավար Քորին Ֆերիսը, այնուամենայնիվ, նշել է, որ փորձի արդյունքներն արտացոլում են ընդամենը միջին վիճակագրական տվյալներ:










