Apple-ի նոր նոութբուքերը կունենան չիփեր

19:08 • 12.08.08

Apple-ի նոր նոութբուքերը կունենան չիփեր, որոնք նախատեսված են լինելու վիդեոյի հետ աշխատելու համար։ Այս մասին հայտնում է Silicon Alley Insider-ը՝ նշելով, որ այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել։ 

Չիփերն իրականացնելու են տեսաազդանշանի կոդավորումն ու ապակոդավորումը՝ այսպիսով թեթևացնելով կենտրոնական պրոցեսորի աշխատանքը։

Ենթադրվում է, որ չիփերի օգտագործումը թույլ կտա կրճատել այն ժամանակը, որն անհրաժեշտ է համակարգչին բարձր հստակության տեսաանյութեր մշակելու համար։