HSBC-ն մտադիր է պատվիրել 200 հազար iPhone

15:30 • 14.08.08

HSBC բանկային խումբը քննարկում է իր բոլոր աշխատակիցների՝ Blackberry կոմունիկատորներից Apple iPhone սմարթֆոնների անցնելու հնարավորության հարցը։ Այս մասին գրում է ZDNet-ը։
Խոսքը, հավանաբար, գնում է iPhone 3G երկրորդ տարբերակի հեռախոսների մասին։

iPhone սմարթֆոններին անցնելու ծրագիրը, սակայն, դեռևս չի հաստատվել։ Եթե որոշումը հաստատվի, ընկերությունը, որն ունի 300 հազար աշխատակից, կպատվիրի 200 հազար iPhone հեռախոսներ։

HSCS–ի կարծիքով՝ Blackberry-ն, որը նախկինում ուներ մի շարք առավելություններ, այժմ ոչ մի առավելություն չունի iPhone–ի նկատմամբ։ Ընկերությունը միաժամանակ խոստովանում է, որ iPhone–ին անցնելը մի շարք փոփոխություններ կպահանջի բանկային ենթակառուցվածքում։