Վրաստանի բնակիչներին զրկել էին ինտերնետից
Ռուսաստանի կապի և հաղորդակցության նախարար Իգոր Շչեգոլյովը Վրաստանի իշխանությունների կողմից իր քաղաքացիներին Հարավային Օսիայում ընթացող պատերազմի օրերին ինտերնետից զրկելը համարում է անթույլատրելի քայլ։
«Դա արվել է գոյություն ինտերնետային միջազգային կապի համար գործող օրենքներին հակառակ»,– հայտարարել է Շչեգոլյովը։ Նրա խոսքերով՝ Վրաստանի կողմից ինքնահռչակ հանրապետության վրա հարձակման հետ մեկտեղ տարվում էր սեփական բնակչությանն ինտերնետային կապից զրկելու քաղաքականություն։










