Հայաստանում «LOGOS EXPO» կենտրոնը նախատեսում է անցկացնել միջազգային, մասնագիտացված ցուցահանդեսներ
Հայաստանում «LOGOS EXPO» կենտրոնը նախատեսում է հոկտեմբերի 14-17-ը կազմակերպել մի շարք ցուցահանդեսներ։ Ինչպես տեղեկացրեցնում են կենտրոնի լրատվական բաժնից, դրանք միջազգային, մասնագիտացված ցուցահանդեսներ են` «BUILD EXPO -2008», «AUTO SHOW EXPO -2008», «Պոլիգրաֆիա, հրատարակչություն, գովազդ EXPO -2008», «Արդյունաբերական Հայաստան EXPO- 2008», «EXPO FOOD & DRINKS -2008», «COMP-EXPO- 2008», «Կահույքի սրահ EXPO -2008»։
«Արդյունաբերական Հայաստան EXPO- 2008»-ի թեմատիկ բաժիններն են ծանր, թեթև, լեռնամետալուրգիական արդյունաբերություն, քիմիա, էլեկտրոտեխնիկա, քարի վերամշակում, մեքենաշինություն, ոսկերչական արտադրություն և այլն։ Ցուցահանդեսի հիմնական նպատակն է որոնել նոր գործընկերներ, իրացման շուկաներ, հրավիրել արտերկրի ներդրողների ուշադրությունը Հայաստանի տնտեսության վրա, ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժը։
«COMP-EXPO -2008»-ի հիմնական թեմատիկ բաժիններն են համակարգիչներ, ՏՏ ոլորտի ծրագրերի ապահովվածություն, լոկալ և գլոբալ ցանցերի նախագծում, ինտերնետ պրովայդեր, կապի միջոցներ, բանկային սարքավորումներ ու տեխնոլոգիաներ և այլն։
«EXPO FOOD & DRINKS- 2008» ցուցահանդեսում կներկայացվի կաթնամթերք, միս, ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչքներ, ծխախոտի, քաղցրավենիքի արտադրություն, պաղապաղակ եւ այլն։ Իսկ «Կահույքի սրահ EXPO- 2008»-ի ժամանակ` խոհանոցի, ննջասենյակի, գրասենյակների, ռեստորանների համար նախատեսված, մանկական և այլ կահույքներ։
«LOGOS EXPO» կենտրոնը նախատեսում է հոկտեմբերի 22-24-ը կազմակերպել «Կրթություն և կարիերա EXPO- 2008» խորագրով միջազգային 9-րդ մասնագիտացված ցուցահանդեսը, որի հիմնական թեմատիկ բաժիններն են կրթություն միջին, բարձր ուսումանական հաստատություններում, կրթության ոլորտում միջազգային կազմակերպությունների դերը։ Կներկայացվեն ուսումնական գրականություն, տպագրական ծառայություններ, ուսումնական հաստատությունների համար սարքավորումներ և այլ պարագաներ։
Դեկտեմբերի 10-12-ը նախատեսվում է կազմակերպել «EXPO Beauty -2008» 5-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի ժամանակ կներկայացվեն տարբեր տեսակի կոսմետիկ միջոցներ, վարսավիրական արվեստ, զարդեր, հարսանեկան պարագաներ, դիետիկ սնունդ, կոշիկներ, հագուստ և այլն։










