Վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը
ԱՄՆ-ում կյանքի 80-րդ տարում վախճանվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Սերգեյ Նիկիտայի Մերգելյանը։
Ակադեմիկոսը մահացել է Լոս Անջելեսում` տևական հիվանդությունից հետո։ Աշխարհահռչակ մաթեմատիկոսը ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր։ Հենց Սերգեյ Մերգելյանի գիտական տաղանդի շնորհիվ Հայաստանը
դարձել էր ԽՍՀՄ առաջատար գիտական կենտրոններից մեկը։ Հայրենիքի հանդեպ զգալի ծառայությունների համար այս տարի Հայաստանի Հանրապետության կառավարությունը անվանի ակադեմիկոսին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։










