Մինչև տարվա վերջ Nokia-ն կթողարկի iPhone-ի իր տարբերակը
Մինչև 2008թ. վերջ Nokia-ն կթողարկի սենսորային էկրանով բջջային հեռախոս Symbian S60-ի հիմքի վրա, հայտնում է The Register-ը: Հեռախոսի անվանումն առայժմ չի հաղոդրվում:
Ենթադրվում է, որ խոսքը գնում է Nokia 5800 Tube-ի մասին: Առաջին անգամ տվյալ սարքի մշակման մասին Nokia-ի ներկայացուցիչները հայտնել էին Evans Data Developer Relations գիտաժողովի ժամանակ՝ ընթացիկ տարվա ապրիլին:










