Սերժ Սարգսյանը ցավակցել է Սերգեյ Մերգելյանի մահվան կապակցությամբ

13:17 • 23.08.08

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել գիտնական Սերգեյ Մերգելյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

Խոր վշտով ընդունեցի հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Սեր¬գեյ Մերգելյանի մահվան գույժը։
Սերգեյ Մերգելյանը բացառիկ մեծ ներդրում ունի Հայաստանում գի¬տու¬¬թյան զարգացման գործում։ Նրա հիմնադրած ու ղեկավարած գիտական ու գիտաարտադրական հաստատությունները նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի գիտությունը և նրա միջազգային հռչակը։
Համոզված եմ՝ Հայաստանի գիտնականների նոր սերունդները երախտագիտությամբ են հիշելու նրա գիտական, կազմակերպչական ու մանկա¬վար¬ժական հարուստ գործունեությունը։
Իմ ցավակցությունն եմ հայտնում Սերգեյ Մերգելյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև մեծ մաթեմատիկոսի գործընկերներին ու սա¬ներին։