T-Mobile-ը վաճառել է 120 հազար iPhone 3G

11:55 • 26.08.08

T-Mobile բջջային օպերատորը հուլիսի 11-ից սկսած վաճառել է ավելի քան 120 հազար iPhone 3G։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ 

Միայն Գերմանիայում վաճառվել է 75 հազար Apple հեռախոս։ Բոլոր մնաված iPhօne–ները վաճառվել են Նիդեռլանդներում և Ավստրիայում։

Նշենք, որ iPhene 3G-ի առաջին մեկ միլիոն հեռախոսները վաճառվել են ընդամենը երեք օրվա ընթացքում։ 600 հազար հեռախոս վաճառվել էր միայն ԱՄՆ–ում, 70 հազար՝ Ճապոնիայում, 69 հազար՝ Գերմանիայում։