Nokia-ն ներկայացրել է երկու սմարթֆոն՝ GPS–ով

12:05 • 26.08.08

Nokia ընկերությունը ներկայացրել է N շարքի երկու նոր սմարթֆոն, հայտնում է TechRadar-ը։ Դրանք են՝ N85-ը և N79-ը, որոնք կատարված են, համապատասխանաբար, սլայդերի և մոնոբլոկի տեսքով։

Երկու հեռախոսն էլ աշխատում են GPS նավիգացիոն համակարգում, զինված են 5 մեգապիքսելանոց տեսախցիկով՝ Carl Zeiss ընկերության օպտիկայով, ինչպես նաև FM ռադիոընդունիչով։

N85 սմարթֆոնն ունի OLED էկրան, ինչը թույլ է տալիս նվազեցնել հեռախոսի էներգասպառման տոկոսը։ N85–ի կոմպլեկտում կա նաև 8 գիգաբայթ հիշողությամբ քարտ։

Nokia N79-ը զինված է հեղուկ–բյուրեղյա էկրանով և ունի 4 գիգաբայթ հիշողությամբ քարտ։

Սմարթֆոններ՝ վաճառքում հայտնվելու ժամկետները չեն նշվում։ Սակայն արդեն հայտնի է, որ Nokia N85 և N79 հեռախոսները կարժենան 450 և 350 եվրո համապատասխանաբար։