Պերուում հայտնաբերվել են 1300-ամյա մումիաներ

14:06 • 27.08.08

Պերուացի հնագետները Ուակա Պուկլյանա (Huaca Pucllana) նախնադարյան համալիրի պեղումների ընթացքում հայտնաբերել են կնոջ՝ բավական լավ պահպանված մումիա, ինչպես նաև մեծահասակի և երեխայի մումիաներ, որոնք պատկանում են Վարի քաղաքակրթությանը. վերջինս գոյություն է ունեցել մ.թ.ա. 7-րդ դարում։

Թաղումը չի թալանվել, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով արշավախմբի ղեկավար Իսաբել Ֆլորեսին։

Գլխավոր մումիայի դիմակը պատկերում է կնոջ դեմքը՝ արծվանման քթով, բարակ շրթունքներով և խոշոր աչքերով։ Գիտնականներն արդեն անվանել են հայտնագործությունը «Տիկինը՝ դիմակով»։

Բոլոր երեք մումիաները հայտնաբերվել են սեղմված վիճակում. ծնկները մոտեցված են դնչին և փաթաթված են կտորի բազմաթիվ շերտերով։ Դամբարանում հայտնաբերվել են նաև երեխաների զոհաբերության հետքեր, ինչպես նաև կերամիկական ափսեներ։

Ուակա Պուկլյանա համալիրը, որը տեղակայված է Պերուի մայրաքաղաքի Միրաֆլորես բնակավայրում, համարվում է կարևորագույն կրոնական կենտրոն։ 2005 թվականին այնտեղ հայտնաբերվել էին թալանված թաղումներ՝ մասնակի պահպանված գույքով։