LG-ն կթողարկի նոր նոութբուք
LG ընեկրությունն այս տարվա հոկտեմբերին կներկայացնի Wi-Fi մոդուլնորով և 3G-ով զինված X110 նոութբուքը։ Այս մասին տեղեկացնում է Info World-ը։
LG X110-ի էկրանի տրամագիծը կկազմի տասը դյույմ։ Նոութբուքի մեջ տեղադրված է լինելու էներգախնայիչ 1,6 գիգահերցային Intel Atom պրոցեսոր։ LG X110–ի կոշտ սկավառակի ծավալը կկազմի 80 կամ 120 գիգաբայթ։
LG X110 նոթբուքերն աշխատելու են Windows XP Home օպերացիոն համակարգի կառավարմամբ։ Նոութբուքի արժեքի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։










