Կառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգին
Այս կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին։ Որոշմամբ հայեցակարգի իրականացման համակարգումը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Փաստաթուղթը մշակվել է ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 3-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և քննարկվել շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետների հետ։ Հայեցակարգի հիմնական նպատակն է` ամրագրել ՀՀ-ում ՏՏ ոլորտի` ՏՏ արդյունաբերության զարգացման և Տեղեկատվական հասարակության կայացման տեսլականն ու նպատակները, մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական մոտեցումներն ու իրականացման փուլերը։










