«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում է կատարվել

17:39 • 28.08.08

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Որոշումն ընդունվել է ՀՀ տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման ներկայիս անալոգային համակարգից թվային համակարգի անցնելու նպատակով։ Նշվել է, որ օրինագծով առաջարկվող լուծումը թույլ կտա մի համակարգից մյուսին անցումը կատարել սահուն կերպով` խուսափելով անցման փուլում ժամանակավոր լիցենզավորման ընթացակարգերից։