Իրանը խաղաղ միջուկային տեխնալոգիաների տրամադրման պայմանագիր է կնքում Նիգերիայի հետ
Իրանը ստորագրել է Նիգերիային խաղաղ միջուկային տեխնալոգիաներ տրամադրելու համաձայնագիր՝ աֆրիկյան հանրապետության էլեկտրաեներգիայի արդյունաբերությունն ավելացնելու նպատակով։
Իրանի պատվիրակության նախագահ Մոհամեդ Ալի Զեյգամին հայտարարել է, որ իր երկիրն ունի Նիգերիայի հետ միջուկային տեխնալոգիաներով կիսվելու բոլոր իրավունքները, և նշել է, որ «հիմա անհրաժեշտ է զբաղվել մաքուր էներգիայի մշակմամբ, քանի որ պաշարվող վառելանյութը վաղ թե ուշ կվերանա»։
Նիգերիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Թիդջանի Կաուրան ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը «չարժե ընդունել որպես իրենց երկրի կողմից միջուկային զենք արտադրելու ծրագիր ստանալու փորձ»։ Գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Այս մասին հայտարարում է Associated Press գործակալությունը։










