Այսօր Գիտելիքի, գրի և դպրության օրն է
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր. Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:
Կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ այս տարի հանրապետության դպրոցներն ունեն շուրջ 33500 առաջին դասարանցի:
Այս ուսումնական տարվա նորույթներից է Ավագ դպրոցը, որ փորձնական ծրագրի շրջանակներում կգործի Հայաստանի 10 դպրոցներում:










