Toshiba-ն կարտադրի նոր հեռուստացույցեց PlayStation 3-ի պրոցեսորի հիման վրա
2009թ. երկրորդ կիսամյակում Toshiba-ն կսկսի նոր հեռուստացույցերի արտադրություն։ Հեռուստացույցերն արտադրվելու են Cell պրոցեսորների հիմքի վրա։ Այս մասին տեղեկացնում է IDG News-ը։
Cell չիփերը, որոնք ստեղծվել են Toshiba, Sony և IBM ընեկրութնների կողմից, առաջին անգամ օգտագործվել են Play Station 3 խաղային համակարգիչներում: Cell պրոցեսորով զինված հեռուստացույցը կարող է իրական ժամանակում վերլուծել եթերային HD ազդանշանը և այն բաժանել մասնիկների։ Յուրաքանչյուր առանձին մասնիկ ցուցադրվելու է առանձին պատուհաններով՝ «նկար նկարում» սկզբունքով։
Բացի այդ, պրոցեսորը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում ձևավորել ստանդարտ տեսաազդանշան և բարձր որակի տեսխցիկ։










