Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացրել 15 ծրագրից կազմված փաթեթ

19:56 • 02.09.08

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել 15 ծրագրից կազմված փաթեթ։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

«Վերջերս մենք կառավարության քննարկմանն ենք ներկայացրել 15 նոր ծրագրերից կազմված փաթեթ, որոնք կարելի է հաջողությամբ ներդնել մեր տնտեսությունում`սկսելով այդ ծրագրերում ներառված բաղադրիչների զանգվածային արտադրություն»,- նշել է նա։

Միաժամանակ նա նշել է, որ բոլոր ծրագրերը սկզբունքորեն տարբեր ուղղվածություն ունեն. ֆիզիկայի բնագավառում դա բյուրեղների արտադրությունն է, քիմիայի բնագավառում`միանգամայն նոր դեղորայքային պատրաստուկների ստեղծումը, կենսաբանության բնագավառում`պատրաստուկների ստեղծումը, որոնց միջոցով կարելի է պայքարել անասունների սուր ինֆեկցիոն հիվանդությունների դեմ։