DigiTec 2008-ը մեկնարկում է հոկտեմբերին
Հոկտեմբերի 3-5-ը Երևանում` Epygi office park-ում, կանցկացվի DigiTec 2008 ամենամյա ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում է ՏՏ ձեռնարկությունների միությունը։
Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումը ավանդապես կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովհաննու ներքո:
Ինչպես կազմակերպման նախորդ տարիներին, այս տարի էլ DigiTec-ի հիմնական նպատակն է ՏՀՏ ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև ստեղծել բարենպաստ միջավայր: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահարավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:
DigiTec 2008-ին մասնակցության հայտ են ներկայացրել արդեն 30 տեղական և միջազգային ընկերություններ, որոնց թվում են նաև առաջին անգամ Հայաստանում իրենց արտադրանքը ցուցադրող Московский Телепорт և Softline ընկերությունները։
DigiTec 2008-ն այս տարի անցկացվելու է նորակառույց ցուցադրասրահում, որն ապահովված կլինի ցուցադրվող ընկերությունների և այցելուների համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:
DigiTec 2008-ի երեք աշխատանքային օրվա ընթացքում կանցկացվեն նաև կից միջոցառումներ.
• DigiTec-բիզնես լուծումներ ֆորումը
• DigiTec-էլեկտրոնային կառավարում ֆորումը
• DigiԼիֆե-սեմինարների շարքը:










