Բջջային հեռախոս՝ էքստրիմի սիրահարների համար

14:37 • 02.09.08

IFA 2008 կենցաղային էլեկտրատեխնիկայի ցուցահանդեսի ժամանակ Sonim ընկերությունը ներկայացրել է LM801 բջջային հեռախոսը։ Բջջայինի կորպուսը պատրաստված է սև և դեղին ռետինից։

Sonim LM801-ը կարող է օգտագործվել նաև որպես էլեկտրական ուղեցույց և բարոմետր։

Հեռախոսը զինված է նաև fm-թյուներով և mp3 խաղարկիչով։

Մի փոքր տարօրինակ է թվում այն փաստը, որ իր բոլոր հնարավորություններով հանդերձ՝ Sonim LM801-ը նախատեսված է շրջագայել սիրողների համար։
Նշենք, որ հեռախոսի՝ վաճառքի հանվելու ժամկետների, ինչպես նաև գնի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։