Apple-ը հանդես կգա նոր ապրանքատեսակներով
Սեպտեմբերի 9–ին Apple ընկերությունը Սան–Ֆրանցիսկոյում կանցկացնի մամուլի ասուլիս։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Այն կոչվելու է «Let's Rock»։ Ասուլիսի հրավիրատոմսերն արդեն բաժանվել են լրագրողներին։
Հրավիրատոմսերի վրա պատկերված է մարդ՝ թռիչքի պահին iPod խաղարկիչ լսելիս։ Հրավիրատոմսերի վրա գրված է՝ «playing soon», ինչպես նաև նշված է տվյալ միջոցառման ժամը։
Needham & Co ընկերութայն վերլուծաբան Չարլզ Վոլֆը համոզված է, որ ասուլիսին Apple-ը կներկայացնի iPod խաղարկիչները։ Նա չի բացառում, որ սեպտեմբերի 9–ին Apple-ը կներկայացնի նաև MacBook նոութբուքերը։
Նշենք, որ դեռևս օգոստոսի սկզբին Piper Jaffray-ի վերլուծաբանները կանխատեսումներ էին անում, որ սեպտեմբերին շուկայում կհայտնվեն iPod–խաղարկիչներ և MacBook նոութբուքեր։










